Հասարակություն

«Ոչ թալանին» խոստանում է շարունակել պայքարը

arminegevorgyan

 «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ամփոփել են  մինչ օրս նախաձեռնության կողմից իրականացված գործողությունները`իրենց հասցեագրված  նամակների արդյունքները: Նրանք պայքարը շարունակելու  են,բայց քայլերի հաջորդականությունը ու մարտավարությունն արդեն կախված կլինի նրանից, թե իշխանություններն ինչ քայլեր կձեռնարկեն:Բայց այս պահի դրությամբ չեն կարող նստացոււյց կամ բողոքի որևէ գործողություն իրականացնել,  ինքանպատակ են համարում:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները  կառավարությանը զգուշացնում են՝  գիտակցել տրված հնարավորությունը և խելամիտ որոշում կայացնել: Այսօր հրավիրված ասուլիսին՝ նախաձեռնության համակարգող անդամ Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ մի շարք նամակներով դիմել են կառավարությանը, Էներգետիկայի նախարարությանը,  ՀԷՑ-ին և մասամբ ստացել են պատասխաններ։ Թե  ինչ միջոցներով պետք է իրականացվի աուդիտ ՀԵՑ –ում` նախաձեռնության անդամներին կառավարությունը պատասխանել է , որ այն իրականացվելու է  «Ինտեր ՌԱՈ»-ի միջոցներով:

Նախաձեռնությունը կհրաժարվին  մասնակցել ՀԵՑ –ում  աուդիտ անցկացնելու  գործընթացին: Ի դեպ՝ նախաձեռնության աշխատանքային խմբի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը  նշեց, որ  պայքարը թեև փոքրիկ, բայց արդյունք տվել է:

Մասնավորապես՝  փոքր ձեռքբերում համարեց փոխհատուցումը, քանի որ  փաստացի թանկացումը չի նպաստի շղթայական թանկացումներին: Անդրադառնալով այն հարցին  թե ինչո՞ւ «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի միանում «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության պայքարին, Սոֆյա Հովսեփյանը նշեց.«Ուղղակի նպատակահարմար չենք գտել և որոշել ենք չմիանալ պայքարին: Եթե մենք չունենք պատասխաններ, հստակ հիմք նստացույց  սկսելու, ապա նստացույց  անելու իմաստը չենք տեսնում: Խումբը, որպես այդպիսին, չի միացել և չի համագործակցել «Ոտքի՛, Հայաստանի» հետ, բայց անհատ քաղաքացիներն այդ շարժմանը միացել են»:

Ի դեպ՝ նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենք սպառնալիքներ են ստանում, բայց այնպես չէ, որ վախենում են դրանցից և հետ են կանգնելու իրենց քայլերից: Չնայած նշեցին նաև, որ  խմբում կան մարդիկ, ովքեր շարքերը լքել են տարակարծությունների կամ առողջական խնդիրների պատճառով։

Back to top button