Քաղաքական

Շանգալում եզդիների ցեղասպանությունից անցել է մեկ տարի

sonahakobyan

Այսօր լրանում է Շանգալում եզդիներիե ցեղասպանության մեկ տարին։ 2014- ի օգոստոսի 3- ին Հյուսիսային Իրաքի եզդիաբնակ Շանգալի մարզում սկսվեցին եզդիների ջարդերը: Իսլամիստները խլեցին հազարավոր կյանքեր, հազարավորները գերևարվեցին ու դատապարտվեցին ստրկավաճառության, այն էլ 21-րդ դարում:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն այսօր հավաքվելով Երեւանում անմեղ զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ, ևս մեկ անգամ հիշեցին ոճրագործության զոհերին և հենց հուշաքարի  մոտ խոստացան մինչև վերջ պայքարել արդարության վերականգման համար:

Մի կողմից միջազգային հանրության արձագանքի, մյուս կողմից՝ եզդիների համախմբված պայքարի շնորհիվ եզդիներին հաջողվեց ազատագրել Շանգալի մի հատվածը: Նրանք իհարկե երախտապարտ են բոլոր նրանցից, ովքեր այդ սարսափելի օրերին եզդիներին օգնության ձեռքը մեկնեցին, բայց այս հաղթանակը վերջնական չէ, դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը դեռ չենք ստացել, ասում է Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանը։

Ցեղասպանության հետևանքով փախստական դարձավ Շանգալի ողջ բնակչությունը` 450-500 հազար մարդ: Նրանք  մինչ օրս փախստականի կարգավիճակում են: Փախստականների մի փոքր խումբ էլ օրերս եկել է հայաստան: 3 ընտանիք սպասում է փախստականի կարգավիճակի:  Այնուամենայնիվ` Ամո Շարոյանը հավատում է, որ այս ամենը ժամանակավոր է և մի օր նրանք նորից հաստատվելու են իրենց սրբավայր Շանգալում:

Ցուցադրել ավելի
Back to top button