Հասարակություն

Հայ դպրոցականները մեդալներով են վերադարձել Ինդոնեզիայից եւ Ղազախստանից

Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Հայաստանի աշակերտական թիմը, մասնակցելով Ջակարտայում (Ինդոնեզիա) Աստղագիտության միջազգային օլիմպիադային, նվաճել է 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր: Հայաստանի թիմը ներկայացել էր 5 մասնակցով, հայտնում է ԿԳՆ- ն։

Օրեր առաջ Ղազախստանում անցկացված Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտներն արժանացել են երեք բրոնզե մեդալների: 4 մասնակից աշակերտներից երեքը մեդալակիր են դարձել:

Ցուցադրել ավելի
Back to top button