Հասարակություն

Համատիրություններն ավելի շատ են դիմում վերելակների տեխզննության համար

aidaavetisyan

Հայաստանում  գրանցված է  5283 վերելակ, որից շահագործվում է 4863-ը: Արտադրական վտանգավոր  օբյեկտները  տարեկան մեկ անգամ ենթարկվում են  տեխնիկական անվտանգության փորձաքննության, սակայն  դրանց սպասարկման վերահսկումն իրականացնում են  համատիրությունները:

Տեխնիկական անվտանգության պայմանգիրը ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության  ազգային կենտրոնը կնքում է համատիրության  հետ: Սակայն լինում են համատիրություններ, որոնք չեն կնքում փորձաքննության պայմանագիր, քանի որ այն վճարովի ծառայություն է: ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության  ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ Բաշինջաղյան փողոցի դեպքից հետո թե՛  համատիրությունները,  թե՛  բնակիչներն ավելի զգուշավոր են դարձել։ «Փորձաքննության տեմպերը շատացել են: Օրինակ՝ Դավիթաշեն համայնքում  այս տարի որ ընդհանուր գրանցված  մոտ  360 վերելակներից  գրեթե 80 տոկոսը վերջնական փորձագիտական եզրակացություն են ստացել: Իհարկե՝ մի մասը դրական, մյուսը՝ բացասական»:

Հիշեցնենք, որ  Բաշինջաղյան փողոցում մարտի 21-ին  14 հարկանի շենքի վերելակը 11-րդ հարկից  պոկվել էր ու ընկել հորը, զոհվել էր 30- ամյա մի կին։

Ըստ մասնագետի՝ ուսումնասիրությունների արդյուքները ցույց են տվել, որ բազմաբնակարան շենքերի  վերելակներն ավելի գերծանրաբեռնված են աշխատում, քան՝ հասարակական տրանսպորտը: Մասնագտը ճիշտ չի համարում անհանգստությունը եւ առաջարկը՝ հրաժարվել խորհրդային շրջանի վերելակներից։ Դրանք վերջին տարիներին վերանորոգվել են, ասում է։

Այն, որ ոլորտում խնդիրները շատ են, Լուսինե Հովհաննիսյանը չի հերքում: Օրինակ՝  վերելակների սպասարկման ոլորտում կա մասնագետների պակաս: Էլեկտրամեխանիկները տարիքով են  և  աշխատում են  գերծանրաբեռնված ռեժիմով: Վերելակների տեխնիկական կանոնակարգի պահանջների համաձայն՝ դրանք պետք է ենթարկվեն ամենօրյա  զննման, սակայն  էլեկտրոմեխանիկները ֆիզիկապես  չեն կարողանում հասցնել. իրենց ամրագրված վերելակների  քանակը մեծ է, աշխատավարձերն էլ՝ քիչ: Կա նաև պահեստամասերի խնդիր, որոնց ներկրումն բավականին թանկ արժե։ ԵՏՄ անդամակցությունը գուցե օգնի, որ դրանց ներկրումը ավելի հասանելի դառնա։

Շահագործգվող վտանգավոր օբյեկտներից են նաեւ կարուսելները։ ՀՀ-ում գրանցված  125 ատրակցիոններից  84-ը գտնվում է Երևանում է, 6-ը Կոտայքում, 6-ը Լոռիում, 19-ը՝ Շիրակում, 8-ը՝ Սյունիքում, իսկ 2-ը՝  Արմավիրում: Երևանի 84 ատրակցիոններից 74-ն են անցել  փորձաքննություն: Փորձաքննության արդյունքներով՝   Կենդանաբանական այգում գործող < Զանգակ> կարուսելը  շահագործումից հանվել է  հենց շահագործողի կողմից, իսկ  Երևանի Գայի 14 հասցեում շահագործվող  10-ը   ատրակցիոնները  չեն անցել փորձաքննություն և չունեն փորձագիտական եզրակացություն;

Բակային ատրակցիոնները չեն համարվւմ արտադրական վտանգավոր օբյեկտ և փորձաքննության չեն ենթարկվում։

Ցուցադրել ավելի
Back to top button