Դիլիջանի թունելում սահմանվել է հատուկ ռեժիմ


Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղու 81-րդ կմ-ում՝ Դիլիջանի թունելի ներսում, հունիսի
17-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված,սահմանվել է
երթևեկության հատուկ ռեժիմ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է թունելի ներսում երթևեկել առավելագույնս զգույշ, խստագույնս հետևել թունելի մուտքերում և ներսում տեղադրված
ճանապարհային նշաններին, շինարարական աշխատանքների մասին զգուշացնող
ցուցանակներին, լուսային ազդանշաններին:
Բաց թափքով գերբեռնված բեռնատարների վարորդներին առաջարկվում է
աշխատանքների ընթացքին չխոչընդոտելու նպատակով օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա
գյուղով անցնող ճանապարհահատվածից:
Նշենք, որ Դիլիջանի թունելում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները
կընթանան երեք փուլով՝ երեք տարվա ընթացքում: Առաջին փուլով կատարվող
հիմնանորոգման վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, 2015թ. նոյմեբերի 1-ն է։