Միջազգային
Այսօր ավարտվում է Թուրքիայում կառավարության ձեւավորման ժամկետը


Թուրքիայում այսօր կայանալու է կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլը «Արդարություն և զարգացում» ու Ժողավրդա-հանրապետական կուսակցությունների միջև, փոխանցում է TRT Haber-ը։
Ավելի վաղ՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարրարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին անգամ կփորձի կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը օրերս հայտարարել է, որ կոալիցիոն կառավարության ձևավորյման հնարավորությունները գնալով նվազում էր և չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։