Ադրբեջանին զայրացրել է Արցախի մասին Deutsche Welle- ի ռեպորտաժը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքել է «Deutsche Welle/Գերմանական ալիք» հեռուստառադիոկորպորացիայի դեմ, որի թղթակից Քրիստինե Տրիպեն եղել է Արցախում եւ հեռուստառեպորտաժ պարտաստել։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, թե գերմանական հանրային հետուստառադիոընկերության նկարահանող խումբն իրավունք չունէր առանց իրենց թուլտվության այցելել Լեռնային Ղարաբաղ: Ռեպորտաժը, որը եթեր է հեռարձակվել հուլիսի 31-ին, Բաքուն որակել է կողմնակալ, ադրբեջանական կողմին զայրացրել է այն փաստը, որ գերմանացի լրագրողները Ստեփանակարետում հարցազրույցներ են վարել Արցախի ղեկավարության հետ:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ իրենք մտադիր են դիմել ադրբեջանա-գերմանական հարաբերություններին հակասող ռեպորտաժի հարցով Գերմաիայի համապատասխան կառույցներին: