Հասարակություն

Միրգ, բանջարեղեն, ջուր. ամառը պարտադրում է իր սննդակարգը

aidaavetisyan

Ինչպես յուրաքանչյուր եղանակին, ամռանը նույնպես պետք է հետևել ճիշտ սննդակարգին: Տարվա այս եղանակին  սննդային թունավորումներից խուսափելու և շոգը հաղթահարելու համար սննդաբանների խորհուրդները կօգնեն  հնարավորինս  ձերբազատվել վերոնշյալ վտանգներից: Սննդաբան Հասմիկ Աբովյանի հորդորն է ամռանը շատ օգտագործել   բանջարեղեն, միրգ ու հատապտուղ, որոնք բջջանյութի, հանքային աղերի և վիտամինների շատ լավ աղբյուր են: Սակայն կարևոր է, որ դրանք օգտագործել ճիշտ:

 

Տարվա յուրաքանչյուր եղանակին պետք է մտածել  ճիշտ սննդակարգի մասին: Ամեն ամիս յուրովի ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, միայն  ճիշտ սննդակարգի միջոցով հնարավոր կլինի պայքարել վնասակար ազդեցությունների դեմ: Ամռանը հատկապես  առավել ուշադիր պետք է լինել ճիշտ և գրագետ  սննունդ ընդունելու հարցում, որպեսզի խուսափենք սննդային  թունավորումներից, արևահարվելուց և աղիքային այլ վարակներից:

Ամռան ընթացքում  ամենավտանգավորը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են և սննդաբան Հասմիկ Աբովյանի խորհուրդն է ուժեղ արևի ժամանակ  տանից դուրս չգալ՝ խուսափելով արեւահարումից։ Մարդը, ով երկար է մնում արևի տակ, այսպես կոչված ՙզագար՚ ստանալու համար, հավանականությունը մեծ է, որ  հետագայում՝ նույնիսկ 15 տարի անց,   կարող է հիվանդանալ մաշկի քաղցկեղով:

Իսկ երեխաների վիտամին D- ով ապահովելու համար մասնագետը խորհուրդ է տալիս նրանց զբոսանքի տանել  առավոտյան մինչև ժամը 11.00: Քանի որ  արևի ուժեղ ճառագայթներից լիովին  խուսափելն անհնար է, ապա  միայն ճիշտ սնվելու դեպքում հնարավոր կլինի ձերբազատվել  վերը նշված չարիքից:

Միրգ, պտուղ, բանջարեղեն, նման սնունդ ընդունելու դեպքում միայն հնարավոր կլինի խուսափել քաղցկեղից  Իսկ ջրազրկումներից խուսափելու համար անհարժեշտ է այս շրջանում շատ հեղուկ օգտագործել: Շատ մարդիկ գտնում են, որ  ծարավը կարող են  հագեցնել զովացուցիչ ընպելիքներով, թեյով,  կոմպոտով, սուրճով: Սննդաբանը,  սակայն, մոտեցումը համարում է սխա , քանի որ  դրանք հիմնականում  գազով գունավոր  ըմպելիքներն են, որոնք ավելորդ քաշի, շաքարային դիաբետի  առաջացման  աղբյուր են: Ծարավը հագեցնելու միակ  արդյունավետ ու առողջարար միջոցը մաքուր ջուրն է:

«Ամռան ամիսներին պետք է խմել մոտ երեք լիտր չգազավորված և ոչ քաղցրացրած ջուր:  Ավելին ասեմ՝  այս բոլոր ըմպելիքները, հատկապես թեյն ու սուրճը, որը մարդիկ օրական խմում են  բաժակներով, նրանք օգտակար են, կանաչ ու սև թեյերը ուժեղ հակաթույն են  պարունակում, բայց դրանք ջրազրկում են մարդու օրգանիզմը: Մեկ բաժակ թեյը կամ սուրճը օրգանիզմից հանում են երկու բաժակ ջուր»,- ասում է բժիշկը եւ խորհուրդ տալիս մեկ բաժակ թեյ կամ սուրճ ընպելուց հետո  խմել երկու բաժակ  ջուր:

Ջրազրկումները առավել վտանգավոր են փոքրիկների համար: Ուստիև որքան երեխան ջուր խմելու  ցանկություն է հայտնում, նրան պետք չէ զրկել այս հեղուկից: Առողջ ապրելակերպի համար էլ խորհուրդ է տրվում տարվա բոլոր եղանակներին սնվել օրական  5-ից 7 անգամ, քիչ չափաբաժնով: Ամռանը ճաշացանկից անհարժեշտ է  հանել մսամթերքը, իսկ ձմռանը էներգիա ատանալու համար օգտագործել մսեղեն:

Ցուցադրել ավելի
Back to top button