

Այսօրվանից բարձրացված էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը կկատարվի Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացվող գումարներից, այսօր Շիրակի մարզ աշխատանքային այցի ժամանակ Գյումրիում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Գյումրիում ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ, ծանոթացել գուլպայի և տրիկոտաժի արտադրության շուրջ 300 աշխատատեղ ունեցող Գյումրիի «Լենտեքս» ընկերության աշխատանքներին:
Վարչապետին ուղեկցում էր նաև սփյուռքահայ գործարար Վարդան Սերմաքեշը, ով Շիրակի մարզը և մասնավորապես Գյումրին դիտարկում է որպես արդյունավետ գոտի ներդրումների համար: Այցի ավարտին վարչապետը խորհրդակցություն է հրավիրել Շիրակի մարզպետարանում՝ տալով մի շարք հանձնարարականներ ու խոստացել12 մլն դոլար ներդրում, 300 նոր աշխատատեղ՝ մոտ ապագայում: