Միջազգային
Իրաքի քրդերը դատապարտում է թուրքական հարվածները եւ ՔԱԿ- ին կոչ անում լքել բնակավայրերը


Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը Քրդական աշխատավորական կուսակցությանը կոչ է արել իր ջոկատները դուրս բերել բնակավայրերից, որպեսզի թուրքական ավիահարվածների պատճառով չյոհվեն քաղաքացիական անձինք։
Քրդական ղեկավարությունն իր հայտարարության մեջ դատապատրել է Թուրքիայի կողմից իրաքյան տարածքի վրա հարվածները, որի զոհ են դառնում խաղաղ բնակիչները։
Իրաքյան Քուրդիստանի առաջնորդները նաեւԹուրքիայի կառավարության եւ ՔԱԿ- ի միջեւ երկխոսության կոչ են անում։
Թուրքական իշխանության պաշտոնական տվյալներով՝ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է քուրդ 260 ապստամբ, սակայն ՔԱԿ- ը իր զոհերի մասին տվյալներ չի հրապարակում։