Միջազգային
Ինտերպոլը հրաժարվել է Սահակաշվիլիին միջազգային հետախուզում հայտարարել


Ինտերպոլը հրաժարվել է Միխայիլ Սահակաշվիլիին հայտարարել միջազգային հետախուզում, այսօր հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ դատախազությունը մտադիր է կրկին դիմել Ինտերպոլին՝ նման հայտով։
Մայիսի 30- ին ուկրաինական Օդեսայի նահանգապետ նշանակված Միխայիլ Սահակաշվիլին 2004- 2013 թթ եղել է Վրաստանի նախագահ։ Հայրենիքում նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։ Նրան մեղադրում են բյուջետային միջոցների մսխման եւ լիազորությունների չարաշահման մեջ։ Սահակաշվիլին իր դեմ մեղադրանքները որակում է անհիմն։