Հասարակություն

Սեւանում ջրահեղձ է եղել 2 մարդ, փրկվել է՝ 16- ը

aidaavetisyan

Հուլիսի 1- ից բացվել է լողաշրջանը, իսկ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունն էլ շուրջօրյա հերթապահություն է իրականացնում  թերակղզում և երեք հանրային լողափերում: ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային  փրկարարական վարչության հատուկ  ջրափրկարարական ջոկատի ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանի տվյալներով՝ այս տարի Սևանա լճում ջրահեղձումների թիվը   նախորդ տավա հետ  համեմատ նույնն է, սակայն ավելացել են ահազանգերը: Այս տարի լճում ջրահեղձվել է 2 հոգի, իսկ փրկվել՝ 16-ը: Փրկարարի հորդորն է  պահպանել անվտանգության կանոնները, միայն այս դեպքում հնարավոր կլինի խուսափել  ջրահեղձումներից: 

Այս տարվա  ամառային տապին մեր համաքաղաքացիների մեծ մասը  նախընտրում է իր հանգիստն անցկացնել  կապուտակ Սևանում՝ ապացույցն աննախադեպ հոսքն է Սևանա լիճ:  Հուլիսի մեկից ազդարարվեց ինչպես լողաշրջանի բացումը, այնպես էլ Գեղարքունիքի փրկարարական  վարչության   ջրափրկարարական ջոկատի աշխատանքների մեկնարկը՝ քաղաքացիների անվտնագությունը կղզում ապահովելու նպատակով:

Հանրային երեք լողափերում ՏԿԱԻ նախարարի հրամանով  ուժեղացված ռեժիմով փրկարարներն աշխատում են առավոտյան ժամը 9։00-ից մինչև երեկոյան ժամը 21։00- ը, իսկ կենտրոնական կայանում մինչև  24 ժամ: Այսինքն՝ օպերատիվ խումբը պատրաստ է 24 ժամ արձագանքել 911 ծառայության ինչպես Սևանա լճի, այնպես էլ ՀՀ տարածքում գտնվող  ջրային այլ գոտիների ահազանգերին: ՀՀ տարբեր մարզերի  ջրամբարներից մեկ ամսվա ընթացքում ջրափրկարարների կողմից հայտնաբերվել է 4 դի:

ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային  փրկարարական վարչության հատուկ  ջրափրկարարական ջոկատի ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանի վստահեցմամբ՝ հանրային երեք լողափերում փրկարարական աշխատանքներ իրականացնող կետերը համալրված են  անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով: «Ծառայությունն իրականացվում է հենակետերում բարձր աշտարակների վրայից հեռադիտակների միջոցով: Դիտարկվում է տարածքը.  բացի հանրային լողափերից՝ մոտակայքում գտնվող բոլոր մասնավոր լողափերը նույնպես»:

Արմեն Ճզմաչյանի տվյալներով՝ իրենց  ջոկատի կողմից սպասարկվող տարածքներում  Սևանա լճից մեկ ամսվա ընթացում  փրկվել է 16 հոգի, իսկ մահացու ելքով ջրային պատահարներ չեն գրանցվել: Միայն հուլիսի 27-ին Սևանա լճում  ափից մոտ  20 մետր հեռավորության վրա մոտորանավակի վրայից 25-ամյա քաղաքացի էր շրջվել ու  խեղդվել:

Ջրահեղձումների հիմնական պատճառը անվտանգության կանոնների  չպահպանումն է:  25-ամյա երիտասարդն էլ նույնպես օրինազանցներից է եղել՝  հագին չէր ունեցել  ջրափրկարարական բաճկոն:

Ըստ փրկարարի՝ ջրահեղձումներ են լինում  նաև ոչ սթափ վիճակում գտնվողների կողմից, ովքեր անցնում են տեղադրված լողանշանները, չեն հնազանդվում փրկարարների ցուցումներին: Կարգը չպահպանողների համար էլ  որևէ տուգանք չի սահմանվում, սահմանափակվում են  միայն զգուշացմամբ: Նախորդ տարվա համեմատ դժբախտ պատահարների թիվը գրեթե մնացել է նույնը:

«2013 թվականին Սևանա լճում  ջրահեղձվել է 5 հոգի, որից միայն մեկն է եղել ամռան ընթացքում, մյուսները՝ ձմռանը ձկնորսության գնացած  ձկնորսներ են եղել: 2014 Սևանա լճից հայտնաբերվել է 4 դի, 4 էլ սեզոնի ընթացքում: Իսկ այս տարի ջրահեղձվել է 2 հոգի՝ մեկը սեզոնից առաջ, մյուսը ՝սեզոնի ընթացքում: 2013 թվականին  մեր փրկարաների կողմից փրկվել է 22 հոգի, անցած տարի 24 հոգի, իսկ այս տարվա մեկ ամսում 16 հոգի»։

Ջրահեղձումների թիվը նախորդ տարիների համեմատ նույնն է մնացել, սակայն ավելացել են   ահազանգերը: 2014 թվականին գրանցվել է  69 ահազանգ, որից 33 ջրափրկարական բնույթի է եղել, իսկ մյուսները ավտովթարներ: Այս տարի  ահազանգերի թիվը հասել է  169-ի, որից միայն  երկուսն է կեղծ:  Փրկարաների հորդորն է պահպանել անվտանգության կանոնները.

  • ալկոհոլ օգտագործաներին չմտնել ջուրն ու հատել նշված սահմանը,
  • ջրային տեխնիկաների վրայից չցատկել ջուրը,
  • իսկ ջուրը մտնելիս ձերբազատվել սուր կտրող, ծակող գործիքներից:
Ցուցադրել ավելի
Back to top button