Սպորտ

Հայոց եռագույնը՝ Արարատի գագաթին (լուսանկարներ)

Մեծ Եղեռնի 100- րդ տարելիցին նվիրված 100 մետրանոց Հայոց Եռագույնը ծածանվեց Արարատի գագաթին, հայտնում է Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ և 100 մետրանոց դրոշի հեղինակ, Սրապիոն Գևորգյանը։

«Նախատեսվածի պես` ուխտավորների խումբը Արարատի գագաթին եղավ հուլիսի 29-ին: Նախաձեռնության մասնակիցները Արարատի գագաթին պարզեցին Մեծ Եղեռնի խորհուրդը կրող, 100 մետրանոց Եռագույնը, որից հետո` շրջան կազմելով 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, իսկ «Կարին» ազգագրական համույթի սաները` գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին: Ուխտավորների խումբը Արարատի բարձրունքից ցած իջավ հուլիսի 30-ի երեկոյան»,- հայտնում է նախաձեռնության հեղինակը։

11831658_1038390372868566_7736721149533735590_n 11828740_1038354632872140_7112427791386687726_n 11825793_880277112046435_3823002944962832500_n 11824976_1038435986197338_2311970826694194853_n 11817055_1038356739538596_9142676114490642784_n 11813350_1038354729538797_4771052042904539507_n 11800465_1038389856201951_5131477650107821190_n 11800442_1038390616201875_6000784642946058674_n 11800299_1038389006202036_9119494160542148133_n 11800294_1038354779538792_5050632750068470163_n 11796458_1038389969535273_4959402213671079633_n 11782481_1038354962872107_1679559587399498881_o 11752542_1038354776205459_3652185516642417118_n (1) 11722664_1038390709535199_8419169311426765110_o 11225202_1038390392868564_4118971848244613942_n 11188160_1038390176201919_4533460755434258444_n 10982358_1038390002868603_890874149042267970_n

Ցուցադրել ավելի
Back to top button