Միջազգային
Ամերիկացի տեսուչներին Իրանի միջուկային օբյեկտ չեն թողնի


Իրանը մտադիր չէ ԱՄՆ եւ Կանադայի տեսուչներին թույլ տալ իր միջուկային օբյեկտներ մուտք՝ միջազգային ստուգումների ժամանակ, հայտարարել է փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։
«Ամերիկացի եւ կանադացի տեսուչները չեն կարող Իրան ուղեւորվել։ Համաձայնության մեջ նշված է, որ տեսչությունը պետք է իրականացնեն երկրները, որոնք Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն»,- ասել է նա ազգային հեռուստատեսության եթերում։
Փոխնախարարը հայտնել է, որ տեսուչներին չեն ծանոթացնի «գաղտնի եւ զինվորական փաստաթղթերին»։