Հասարակություն

Հայրենիքում են նաեւ սփյուռքահայ լրագրողները

arminegevorgyan

«Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի շրջանակներում մեկնարկել էր  սփյուռքահայ լրագրողների դասընթացներ: Երիտասարդ ու սկսնակ լրագրողները եկել են հայրենիք՝ գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կատարելագործելու, մասնագետների խորհուրդները լսելու նպատակով։ Մասնակիցների  աշխարհագրությունը բազմազան է`  Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Իրան, Սիրիա, Լիբանան, Ֆրանսիա: Ամառային դպրոցը տևել է տասը օր:

ԵՊՀ  ու հայկական մի շարք լրատվամիջոցների առաջատար մասնագետները սփյուռքի մեր հայրենակիցներին ներկայացրել են հայոց պատմության հիմնահարցերը  Արցախյան հիմնախնդիրը,  Թուրքիայի` Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ քաղաքականությունը, համացանցում հայագիտության արդի մարտահրավերները, …

Քննարկվել է նաև  Հայաստան -Սփյուռք գործակցությունը լրատվական դաշտում։  Այսօր Սփյուռքի մեր գործընկերները հյուընկալվել էին Հանրային ռադիոյում, իսկ «Ռադիոլուրի» տաղավարում նաեւ խոսել իրենց տպավորությունների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button