Միջազգային

Ռուսաստանը արգելափակեց Բոինգի կործանման գործով միջազգային տրիբունալի ստեղծումը

ՄԱԿ- ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը դեմ է քվեարկել Դոնբասում կործանված «Բոինգ» ինքնաթիռի գործով միջազգային տրիբունալ ձեւավորելու ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի բանաձեւին։ Այսպիսով՝ Մոսկվան արգելափակել է որոշումը։

ԱՄՆ պատվիրակությունը Ռուսաստանի գործողություններից զայրացած հայտարարել է, որ ողբերգության մեղավորներն ամեն դեպքում պատասխան են տալու։

Ռուսաստանը միակ երկիրն էր, որ դեմ է քվեարկել բանաձեւին եւ օգտվել վետոյի իրավունքից։ Երեք երկիր՝ Չինաստանը, Վենեսուելան եւ Անգոլան ձեռնպահ են եղել։

Ռուսաստանի նման քվեարկությունը սպասելի էր։ Մինչեւ նիստը Չուրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կօգտվի վետոյի իրավունքից։ «Եթե բանաձեւն ստանա 9 եւ ավելի ձայն, ապա կլինի վետո»,- նախօրեին հայտարարել էր նա։

Ցուցադրել ավելի
Back to top button