Միջազգային

Մոսկվան կպատասխանի. եւս 6 երկիր միացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կարող է պատասխանել այն երկրների սահմանած պատժամիջոցներին, որոնք Եվրամիության անդամ չեն, սակայն միացել են կառույցի նախաձեռնած միջոցառումներին։

Նա ընդգծել է, որ Մոսկվան առաջնորդվելու է փոխադարձության սկզբունքով։ Պեսկովի հայտարարությունն ուղղված է 6 պետություններին, այդ թվում՝  Վրաստանին։ Թբիլիսին ևս միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին, ինչի մասին ասված է «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ իրավիճակի պատճառով սահմանափակող միջոցառումներին միանալու մասին» Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Երեկ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նկատմամբ երկարաձգված տնտեսական պատժամիջոցներին բացի Վրաստանից միացել են նաև  Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան:

Ցուցադրել ավելի
Back to top button