ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիան վերաբացում է Իրանում դեսպանատունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույց է ունեցել, նա հայտնել է, որ  բրիտանական դեսպանատունը կվերսկսի աշխատանքը Թեհրանում:

«Քեմերոնը հույս է հայտնել, որ համաձայնագիրը վկայում է Միացյալ Թագավորության և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների նոր մեկնարկի մասին։ Վարչապետը հստակ ակնարկել է, որ հավատարիմ է մնում իր պարտավորություններին՝ Թեհրանում դեսպանատան աշխատանքների վերսկսման առումով»,- նշել է բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը։

Rrosbalt-ը հիշեցնում է, որ 2011թ. նոյեմբերին Թեհրանում բրիտանական դեսպանություն էին ներխուժել ծայրահեղական երիտասարդներ։ Միջադեպից հետո Մեծ Բրիտանիան տարհանել էր Թեհրանից իր բոլոր դիվանագետներին, այնուհետև Իրանը հետ էր կանչել Լոնդոնից իր դիվանագիտական կազմին։

Ցուցադրել ավելի
Back to top button