Հասարակություն

Հալեպում ՀՀ հյուպատոս, Մտահոգիչ է ծերանոցի եւ մանկատան բնակիչների ճակատագիրը

Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Հալեպում (Սիրիա) ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին:

Գլխավոր հյուպատոսը նախարարին ներկայացրեց Հալեպում տիրող իրավիճակը, որը վերջին շրջանում ավելի է սրվել: Նա նշեց, որ հատկապես մտահոգիչ է Հալեպի ծերանոցի, որտեղ բնակվում են 46 հոգի և մանկատանը ապաստանած 30 երեխաների ճակատագիրը: Ջրի, էլեկտրաէնեգիայի բացակայության հետևանքով դժվարացել են կենցաղային պայմանները, զգալի է սննդի անբավարարությունը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը խոր մտահոգություն հայտնելով հալեպահայության ճակատագրի վերաբերյալ, խոստացավ անել հնարավորը` նրանց աջակցելու համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայաստանում հաստատված սիրիահայության հիմնախնդիրներին:

Ցուցադրել ավելի
Back to top button