Հասարակություն

«Շենգավիթ ԲԿ- ից «Էրեբունի» տեղափոխված ծննդկանը մահացել է

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ հուլիսի 29-ին, 26-ամյա ծննդկան է մահացել, որին երկու օր առաջ տեղափոխել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, հայտնում է news.am— ը՝ վկայակոչելով «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքը։

Նրանց փոխանցմամբ՝ ծննդկանը՝ Մերի Մարգարյանն իրենց մոտ է տեղափոխվել հուլիսի 27-ին: Նա գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: 26-ամյա կնոջը կեսարյան հատում են արել, վիճակը ծայրահեղ ծանր էր, երկու օր անց ծննդկանը մահացել է: Փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել, սակայն վիճակը ծանր է:

Ցուցադրել ավելի
Back to top button