Խաչատրյանների երեք գործերը՝ ըստ Բուդաղյանների փաստաբանի


Ստացվել է այնպես, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրայի ընտանիքնին այս կամ այն կերպ առնչվող միանգամից երեք քրեկան գործ այժմ ընթացքի մեջ է: Դրանցից առաջինը 2013-ին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքով հարուցված գործն է, երկրոդը ՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների փաստով հարուցված գործը և վերջապես երրորրդը, որը ժամանակագրորեն վերջինն է, «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործն է, որով մեղադրանք է առաջադրվել մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Բուդաղյաննների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր անդրադարձել է երեք գործերին էլ:
2013-ի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են, թեև հանրության ուշադրությունն արդեն հասցրել է սևեռվել է նույն ընտանիքին վերաբերող այլ գործերի վրա:
Երկու տարի առաջա Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի արդյուքնում, հիշեցնենք, մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել էին հրազենային վնասվածքներ։ Այս գործով մեղադրանք է առաջադրված Արտակ Բուդաղյանին և քրեական գործը դեռ քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Մեղադրող կողմը նախորդ դատական նիստում մեղադրանքը հաստատված է համարել և որպես պատիժ պահանջել է տուգանք կիրառել: Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ մեղադրող կողմի համար էական չէ, թե ինչպիսին կլինի պատիժը, էականը այն դատավճիռ ունենալն է, որը կհաստաի, որ Արտակ Բուդաղյանը սպանության սպառնալիքներ է հնչեցրել:«Ինչո՞ւ: Որովհետև այդ դատավճիռը կարող է լեգիտիմացնել Սուրիկ Խաչատրևյանի որդու կրակոցները Բուդաղյանների վրա: Թե տուգանքը որքան կլինի, կամ ազատազրկում կլինի, թե՝ ոչ, իրենց համար էական չէ: Մեր խնդիրն էլ ճիշտ հակառակն է: Մենք ուզում ենց ցույց տալ, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը որևէ լեգիտիմ նպատակ չեն ունեցել՝ կրակելով Բուդաղյանների վրա»:
Այս գործով Կապանի դատարանում հաջորդ նիստը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին: Հայկ Ալումյանը հանդես է գալու պաշտպանական ճառով:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի ավտոմենքնեայի վրա կրակոցներին, ապա այդ փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանի եղբորը՝ Արա Բուդաղյանին: Նա կալանավորված է
Է, վերջերս մերժվել է գրավ կիրառելու մասին պաշտպանական կողմի միջամտությունը:
Մեղադրանքը բացարձակապես որեւէ հիմք չունի, ասում է Բուդաղյանների փաստաբանը: «ԱԱԾ-ն սիրում է մշուշոտ ակնարկներ անել, ասել, թե ձայնագրություններ ունի և ամբողջ հանրությանը սկսում է թվալ, որ Արա Բուդաղյանը հեռախոսով ինչ-որ բաներ է քննարկել, այնպիսի բաներ է ասել, որից կարող են ենթադրել, թե մեղավոր է: Հեռախոսային խոսակցությունների մեջ չկա որևէ տող կամ բառ, որից կարել է նման եզրակացություն անել»:
Ի դեպ, Ալումյանն այսօր հրապարեկեց հեռախոսային խոսակցությունների այն հատվածը, որի վրա հիմնվել է մեղադրանքը և որն ինքը ներառել է իր վերաքննիչ բողոքում: Ի դեպ՝ ըստ պաշտպանի՝ զրույցը տեղի է ունեցել Արա Բուդաղյանի և Վիտալի Մինասյանի միջև: Վերջինը մոր 60-ամյակի կապակցությամբ Բուդաղյանից պարտքով գտումար է վերցրել և հեռախոսազրույց, ըստ պաշտպանի, ծավալվում է հենց այդ թեմայով:
Եվ մինչ այս գործերը դեռ քննվում են, դրանց շարքին ավելանում է երրորդը: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին «Սդղի գյոլի» գործով այժմ կալանավորված է և նրա դեմ մեղադարանք է առաջադրվել: Հայկ Ալումյանին հարց ուղղվեց՝ արդյո՞ք հնարավոր է, որ այկ կերպ փորձ է արվում հանրային ուշադրությունը շեղել նախորդ երկու գործերից: Փաստաբանը չի կարծում, թե նման բարդ սցենար կհորինվեր:
«Հերթական անգամ ընկել են այդպիսի պատմության մեջ, հերթական անգամ փորձ է կատարվել իրենց հանել այդ պատմությունից, այս անգամ առայժմ դա չի ստացվում: Իրենք օգնելու միջոցների շատ մեծ տեսականի ունեն: Չգիտեմ՝ այս անգամ որն են պլանավորել: Բայց այն, որ գործի քննության հիմնական նպատակն է գտնել այդ ընտանիքին օգնելու միջոցներ, ինձ համար պարզից պարզ է, որովհետեւ այդ ձեռագրին ծանոթ եմ»:
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կասկածվում է վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի աչքը վնասելու մեջ, ինչի հետեւանքով վերջինը կորցրել է տեսողությունը: