Միջազգային

Էրդողանը՝ Պեկինում. Անկարան ցանկանում է հեռահար հրթիռային համակարգեր ձեռք բերել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը պետական այցով Չինաստանում է։ Նրա հետ Պեկին է մեկնել նաեւ թուրքական գործարար եւ ֆինանսական շրջանակների մոտ 100 ներկայացուցիչ։ հայտնում է Բի Բի Սի- ն։

Այցի ընթացքում քննարկվելու է նաեւ Չինաստանից հեռահար գործողության հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու հարցը։ Անկարայի այս ցանկությունը մտահոգություն է առաջացրել ՆԱՏՕ- ի գործընկերների մոտ։

Բանակցություններում հնարավոր է քննարկվի նաեւ Չինաստանի ազգային փոքրամասնություններից մահմեդական- ույգուրների խնդիրը։ Սինցզյան- Ուգյուրի շրջանում Անկարային կողմից աջակցություն ստացող ույգուրները խնդիրներ ունեն չինացի բնակիչների եւ իշխանությունների հետ։

Back to top button