Միջազգային

Ռուսաստանում մարտի 28-ը համազգային սգո օր է հայտարարվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մարտի 28-ը երկրում հայտարարվել է համազգային սգո օր` ի հիշատակ Կեմերովոյի առևտրի կենտրոններից մեկում հրդեհի հետևանքով զոհված տասնյակ քաղաքացիների: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Կեմերովոյում «Զիմնայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնում կիրակի օրը բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, 64 մարդ է զոհվել։

Back to top button