Հասարակություն

«Օքսֆամը» կարեւորում է ֆերմերային կոոպերացիայի զարգացումը

arminegevorgyan

«Օքսֆամի» հայաստանյան ներկայացուցչությունը տևական ժամանակ է, որ   Տավուշի և Վայոց ձորի մարզերում աշխատում է  փոքր ֆերմերային տնտեսությունների հետ՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների տնտեսական զարգացմանը,

սակավառեսուրս համայնքներում էլ նվազեցնել աղետներն ու  գյուղատնտեսական ռիսկերը: Ջերմոցային տնտեսությունների ստեղծումն այդ լուծման ուղիներից մեկն է։ Ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը սոցիալական ձեռնարկության գաղափարն է,քանի որ ձեռնարկության շահագործումից գոյացած շահույթի մինչև 40%-ն ուղղվելու է համայնքային սոցիալական խնդիրների և կարիքների լուծմանը:

 

Համայնքների զարգացումը հատկապես թիրախային մարզերում` Տավուշում և Վայոց ձորում   միշտ գտնվել է «Օքսֆամի» ուշադրության  կենտրոնում. շեշտը դրվել է փոքր ֆերմերային տնտեսությունների զարգացման վրա: «Ռադիոլուրի» հետ զրույցում «Օքսֆամ»-ի կենսաապահովման ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը հավաստացնում է, որ ֆերմերները բախվում են մարքեթինգային, մատակարարման եւ մի շարք այլ խնդիրների: Եվ նրանց հիմնական առաքելություն է, որպեսզի կոոպերատիվների շնորհիվ  ֆերմերներն ստանան նոր ծառայություներ,այն է՝ ֆինանսական ռեսուրսների մատչելիություն,  քանի որ «Օքսֆամը» համագործակցում է  միկրովարկավորման կառույցներրի հետ,  որոք տրամադրում են մատչելի վարկեր։ «Առաջին տարին որպես խթան տրամադրվում են զրոյական տոկոսոդրույքով վարկեր»,- ասումէ Վադիմ Ուզունյանը։

Բայց  մինչ խթանիչ գործունեություն իրականացնելը՝ առաջին հերթին ֆերմերեին պետք է համախմբել կոոպերացիաների շուրջ, քանի որ ֆերմերները չեն կարող միայնակ լուծել իրենց խնդիրները։ Վադիմ Ուզունյանը նկատում է, որ գյուղացիներին դժվար է համոզել, որ համախմբվեն մեկ գաղափարի շուրջ, այն որ վարելու են միասնական տնտեսություն, բայց երբ տեսնում են արդեն դրական արդյուքները, այլևս նման խնդիրներ չեն առաջանում: Ծրագրերից առաձնացնում է հատկապես ջերմոցային տնտեսությունների հետ տարվող աշխատանքները:

Նշում է, որ բույսի «ստեղծման» օրվանից մինչև բերքահավք այն գտնվում է «Օքսֆամի» մասնագետների ուշադրության կենտրոնում:

Վադիմ  Ուզունյանը նշում է, որ ֆերմերների հետ նրանց աշխատանքները չեն սահմանափակվում մեկ տարով: Աշխատանքի արդյունքները տեսնելուց հետո ֆերմերն ինքն է նախաձեռնություն ցուցաբերում աշխատանքերի շարունակակության հարցում, քանի որ մասնագետները նրանց անընդհատ խորհուրդներ են տալիս՝ հողը ինչպես մշակել,ինչ մշակաբույսներ ցանել, ինչպիսի  թունաքիմիկատներ օգտագործել և երբ  օգտագործել՝ բերքը չվնասելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button