Միջազգային

Քադաֆիի որդին դատապարտվեց մահապատժի

Լիբիայի դատարանը երկրի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին դատապարտել է մահապատժի: Կրտսեր Քադաֆին մեղավոր է ճանաչել ռազմական հանցագործությունների մեջ, որոնք տեղ են գտել 2011 թվականին՝ լիբիական հեղափոխության ժամանակ:

Գնդապետ Քադաֆիի մյուս մերձավորների հետ նրա որդին մասնակցել է բողոքի գործողությունների ճնշմանը:Սեյֆ ալ-Իսլամը դատավճռի հրապարակման պահին նիստերի դահլիճում չի եղել, նա դատական գործընթացում ցուցմունք է տվել տեսակապի միջոցով։

Նա այս պահին գտնվում է Զինտան քաղաքի գրոհայինների մոտ: Մահապատժի են դատապարտվել նաև Քադաֆիի տարիներին վարչապետի պաշտոնը զբաղեցրալ Բաղդադի ալ-Մահմուդին և հատուկ ծառայությունների ղեկավար Աբդակկա Սենուսին:

Ցուցադրել ավելի
Back to top button