Սպորտ

Պլատինին մտադիր է պայքարել ՖԻՖԱ- ի նախագահի պաշտոնի համար

ՈՒԵՖԱ- ի նախագահ Միշել Պլատինին մտադիր է պայքարել ՖԻՖԱ- ի նախագահի համար։ Ինչպես հայտնի է դարձել Բի ԲԻ Սի- ին, Պլատինին իր մտադրության մասին կհայտարարի այս շաբաթավերջին։

Պլատինին վերջնական որոշում է ընդունել՝ աջակցություն գտնելով ոչ միայն հարազատ ՈւԵՖԱ- ում, այլեւ Հարավային, Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկաների եւ Կարիբյան ավազանի ֆուտբոլային ասոցիացիաներում։

ՖԻՖԱ- ի գործող նախագահ Զեպ Բլատերը, որը ղեկավարում է կազմակերպությունը 1998 թ եւ այս տարվա մայիսին վերընտրվել էր հնգամյա ժամկետով, ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց պաշտոնը թողնելու մասին։ Պատճառը՝ ՖԻՖԱ- ի շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալն էր։

Ցուցադրել ավելի
Back to top button