Միջազգային
Չինական ֆոնդային բորսայում անկում շարունակվում է. ԿԲ- ն խոստանում է կայունացնել վիճակը


Չինական ֆոնդային բորսայում նախօրեին արձանագրված ռեկորդային անկումից հետո այսօր այն շարուակվել է։ Բորսայի բացման ժամանակ Shanghai Composite- ի ինդեքսը նվազել է 4,3 տոկոով։
Չինաստանի կենտրոնական բանկը խոստացել է 50 մլրդ յուան (8,05 մլրդ դոլար) ներդնել ֆոնդային շուկայում աճը խթանելու համար։
Նախօրեին Shanghai Composite- ի ինդեքսը 8,5 տոկոս անկում էր արձանագրել, որն ամենամեծն էր վերջին ութ տարում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր։