ԿարևորՄիջազգային

ՆԱՏՕ- ի արտակարգ հավաքի օրակարգում Թուրքիան է. իրավիճակը բավականին սրված է

marlenahovsepyan

Թուրքիան հարվածում է ԻՊ- ի եւ նրա հիմնական հակառակորդի դիրքերին

ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն աջակցում է Թուրքիայի՝ հարավային սահմաններում կարգուկանոնին ուղղված ռազմական գործողությունները։ «ՆԱՏՕ- ն ամենայն ուշադրությամբ հետեւում է իրավիճակին, մենք համաերաշխ ենք մեր թուրք գործնկերների հետ»,- հայտարարել է Ստոլտենբերգն այսօր դաշինքի արտակարգ հավաքին, որը հրավիրվել է Թուրքիայի պահանջով, հայտնում է Բի Բի Սի- ն։

Միաժամանակ՝ Ստոլտենսերգը չի մեկնոաբանել այն փաստը, որ թուրքական իշխանությունները հարվածներ են հասցնում ինչպես ԻՊ- ի, այնպես էլ տարածաշրջանում նրան հիմնական հակառակորդի՝ քրդերի դիրքերին։

Նախօրեին Սիրիայի քրդական ուժերը մեղադրել են Թուրքիային իրենց դիրքերի վրա հարձակումների մեջ եւ կոչ արել «դադարեցնել ագրեսիան եւ պահպանել միջազգային նորմերը։

Իր հերթին՝ ՆԱՏՕ- ի պաշտոնական ներկայացուցիչ Մատիաս Այխենլաուբը հայտնել է, որ դաշինքը մտավախություն ունի, թե Թուրքիան հնարավոր է բալիստիկ հրթիռակոծման ենթարկվի, այդ պատճառով էլ ուժեղացնում է այդ երկրի հակաօդային պաշտպանությունը։

Պաշտոնյան նշել է, որ ՆԱՏՕ-ի այդ քայլը վկայում է Թուրքիայի հետ համերաշխութւյան մասին:

Էրդողան. Թուրքիան կդիմակայի ԻՊ- ին եւ ՔԱԿ- ին

Թուրքիան ունակ է դիմակայել «Իսկամական պետության» և Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչբներին, նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի խոսքերն է փոխանցում է TRT Haber-ը.Նա նշել է, որ Անկարան հավասարության նշան է դնում երկու կազմակերպությունների միջև և շարունակելու է պայքարը երկուսի դեմ էլ:

Մինչ այդ՝ Թուրքիայում իրավիճակը շարունակում է շատ բարդ մնալ։ Այսօր Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբները  երկրի արևելքում՝ երկու կամուրջ են պայթեցրել: Milliyet պարբերականը հայտնում է, որ դրանք միացնում էին Մուշն ու Դիրաբեքիրը:Նախօրեին էլ Մուշում քուրդ զինյալները գնդակոծել էին շրջանի ժանդարմերիայի ղեկավար Ասլան Քուլաքսըզի ավտոմքենան, ոստիկանապետը տեղափոխվել էր հիվանդանոց,որտեղ ավելի ուշ մահացել է:

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ անցած գիշեր Քրդական աշխատավորական կուսակցությունը պայթեցրել է թուրք-իրանական գազատարի մի հատված Ագրի նահանգում:

Հիշեցնենք, Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է անցյալ շաբաթ, թուրք-սիրիական սահմանին գտնվող Սուրուչ բնակավայրում իրականացված ահաբեկչությունից հետո, որը 32 մարդու կյանք է խլել։

Ցուցադրել ավելի
Back to top button