Միջազգային

Թուրքիայի նպատակը ԻՊ- ից ազատված տարածքում «չափավոր ընդդիմությանը» տեղավորելն է

Թուրքիայում  իրակացվող հակաահաբեկչական գործողության ընթացում ձերբակալվածների թիվը հասել է 879-ի, այսօր, հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրներին, հայտնում է Anadolu գործակալուրթյունը:

Հակաահաբեկչական գործողությունն իրականացվում է Թուրքիայի 34 շրջաններում, ձերբակալվածների մեջ կան տասնյակ արտասահմանցիներ:Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Սիրիայի հետ սահմանին կտրուկ սրացման պատճառով արձակուրդից հետ է կանչել երկրի հարավ-արևելքում տեղակայված դաշտային երկրորդ և երրորդ բանակների հրամանատարական անձնակազմին:

Հիշեցնենք, որ իրավիճակը Թուրքիայում սրվել է անցյալ շաբաթ Սուրուչում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականցրած ահաբեկչությունից և երկրի հարավ-արևելյան շրջաններում ոստիկանների սպանությունից հետո, որոնց պատասխանատվությունը ստանձնել էր քրդական աշխատավորական կուսակությունը։

Թուրքական օդուժը Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին մի քանի ավիահարված էր հասցրել՝ ոչնչացնելով երկու հրամանատարական կենտրոն:Այսօր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական պետությանը սպառնացող վտանգը Սիրիայում ահաբեկչական խմբավորման դիրքերին հասցված հարվածներով չեզոքացվել է:

Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան  մտադիր չէ «հարևանություն անել» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Ինչպես տեղեկացնում է «Հուրրիեթը», Դավութօղլուն ասել է, թե Թուրքիայի նպատակը Սիրիայում «Իսլամական պետությունից» ազատագրված տարածքներում «չափավոր ընդդիմության» ուժեր տեղակայելն է։

Հակառակ այն հանգամանքին, որ Թուրքիան և ԱՄՆ-ն ԻՊ-ի հարցում տարաձայնություններ ունեն, համաձայնություն են կայացրել։Վարչապետը հայտարարել է, որ  Թուրքիան դեռ չի քննարկում Սիրիայի տարածքում ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button