Միջազգային
Անգլիայում երկաթուղային վթար՝ կովերի պատճառով


Անգլիական Քենթ կոմսությունում երկաթուղային երկու վագոն է գծերից դուրս եկել՝ կովերի նախիրի հետ բախման հետեւանքով, հայտնում է Բի Բի Սի- ն։
Երկաթուղային ընկերությունը հայտնել է, որ ուղեւորներից ոչ մեկը չի տուժել, փրկարարներն օգնել են վագոններից դուրս բերել 70 ուղեւորի։
Կովերի մասին տեղեկություններ չկան։