Մշակույթ

Մեկնարկում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը

sonahakobyan

Բարդերի ակումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը համատեղ կազմակերպում են «Հուսո առագաստ 2015» հեղինակային երգի համահայկական փառատոնը: Այն կանցկացվի Կոմպոզիտորների միության «Երգի փառատոն 2015» մեգանախագծի շրջանակներում 2 փուլով:  Փառատոնի առաջին փուլն անցկացվելու է հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Սևանի «Վիշապ» լողափում:

Փառատոնի երկրորդ և հիմնական փուլը կանցնի օգոստոսի 26- 28 –ը Դիլիջանի՝ Կոմպոզիտորների միության հանգստյան տանը: Փառատոնի կազմակերպիչներն այսօր ներկայացրել են փառատոնի առանձնահատկություններն ու հույս հայտնել, որ այն կդառնա ամենամյա:

Բարդերի ակումբը հրավիրում է հեղինակ-կատարողներին և հեղինակային երգի սիրահարներին մասնակցելու «Հուսո առագաստ 2015» համահայկական փառատոնին, որը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության «Երգի փառատոն 2015» մեգանախագծի շրջանակում: Հեղինակային երգի համահայկական փառատոնը  կանցկացվի 2 փուլով՝ ներկայացնելով նախագիծը նշեց փառատոնի տնօրեն Վախթանգ Հարությունյանը:

Փառատոնի նպատակն է հայտնաբերել երիտասարդ հեղինակ-կատարողների, նպաստել նրանց ստեղծագործական գործունեությանը, բեմ տրամադրել, ինչպես նաև արդեն ճանաչված հեղինակ-կատարողների և հեղինակային երգի սիրահարների հետ շփում ապահովել։

Նախագիծը շատ կարևոր է նաև Հայաստանի կոմպոզիտորների միության համար, որը պարբերաբար իրականացնում է տարբեր միջոցառումնենր և հույս ունի որ այս նախագիծը ևս կհաջողվի ու կունենա շարունակություն:

Կոմպոզիտորների միության աշխատակազմի ղեկավար Սվետլանա Ալեքսանյանը նշեց, որ միության նախագահ Արամ Սաթյանի նախաձռնությունն էր կազմակերպել մի փառատոն, որը կհամախմբի երգ հասկացողությունը մեկ ընդհանուր խորագրի տակ:

Փառատոնին մասնակցելու համար  ոչ տարիքային և ոչ էլ թեմատիկ սահմանափակումներ չկան: Սա հեղինակային երգի փառատոն է, որտեղ հաղթելու են լավագույնները:

Ցուցադրել ավելի
Back to top button