ԿարևորՀասարակությունՏեսանյութ

Հրդեհ՝ բուսաբանական այգում. այրվել է 15 հա տարածք (լուսանկարներ եւ տեսանյութ)- (լրացված)

լրացվել է ժամը 22։35- ին

Այսօր Երեւանի բուսաբանական այգում բռնկված հրդեհից հինգ օջախով այրվել է 15 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.55-ին և մարվել` 16.09-ին: Հրդեհի բռնկման հետագա վտանգը կանխելու նպատակով և եղանակային պայմանները հաշվի առնելով` ժամը 19.55-ի դրությամբ ԱԻ արձագանքման խումբը և երեք մարտական հաշվարկ իրականացնում էին հետհանգեցման աշխատանքներ:
Ահազանգը ստացվել էր ժամը 12.50-ին։  Դեպքի վայր էին մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Ժամը 13.44-ին հայտարարվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ 1 կանչ»: Դեպքի վայր էր մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Ժամը 13.50-ին հայտարարվել էր հրդեհի բարդության «2-րդ կանչ»:

Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

MHM98036 copy MHM98035 MHM98034 MHM98033

Ցուցադրել ավելի
Back to top button