Սպորտ

Հանրային ռադիոյի ներկայացուցիչները 1-ին տեղը գրավեցին սքվոշի մրցաշարում

arammanukyan

«Գրանդ սպորտ» մարզահամալիրում կայացավ սքվոշ մարզաձևի լրատվամիջոցների անդրանիկ մրցաշարը որին մասնակցեցին Հայաստանի առաջատար լրատվամիջոցնեի մի շարք ներկայացուցիչներ: Աշխարհում մեծ մասայականություն վայելող այս մարզաձևը, որը ըստ բժիշկների ձերբազատում է հավանական ստրեսներից տարածում է գտել նաև Հայաստանում:

Լրատվամիջոցների միջև մրցաշարը սքվոշի ֆեդերացիայի կողմից մարզաձևը զարգացնելու քայլերից մեկն էր: Ֆեդերացիայի փորձառու մարզիչները նախ մեկամսյա անվճար մարզումներ անցկացրեցին լրագրողների հետ ապա ուժեղագույններին որոշելու համար կազմակերպեցին մրաշար:

Տղամարդկանց պայքարում իր բոլոր մրցակիցներին հաղթեց և առաջին տեղը գրավեց Հանրային ռադիոյի սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը, երկրորդը armfootball.com ինտերնետային կայքի լրագրող Ռաֆայել Խալաթյանն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Առավոտ» օրաթերթի փորձառու լրագրող Աշոտ Հակոբյանը:

Կանայնց պայքարում կրկին ուժեղագույնը Հանրային ռադիոյի ներկայացուցիչն էր: Խոսքը Սոնա Ղուկասյանի մասին է, ով եզրափակչում առավելության հասավ Երկիր Մեդիա հեռուստաընկերության հաղորդավարուհի Մարինա Կարապետյանի նկատմամբ: Կանանց պայքարում լավագույն եռյակը եզրափակեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարաության լրատվական բաժնի աշխատակից Արաքս Սիմոնյանը:

«Գրանդ սպորտ» մարզահամալիրը հաղթողներին և մրցանակակիրների համար նաև գավաթներ և մրցանակներ էր սահմանել: Ի դեպ մարզահամալիրի սեփականատեր և սքվոշ մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Վարդանյանը ջանք ու եռանդ չի խնայում մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար և հաջորդ ամիս մեր երկրում կանցացվի նաև միջազգային մրցաշար:

Ցուցադրել ավելի
Back to top button