Միջազգային

Թուրքական բանակն սկսել է գործողություններ միաժամանակ եւ քրդերի, եւ ԻՊ դեմ

Թուրքական օդուժը հարվածել է Իրաքի հյուսիսում Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների ճամբարներին։ Օդային հարվածներն ուղեկցվել են թուրքական տարածքից հրանոթային կրակով, հայտնում է Բի Բի Սի- ն։

Միաժամանակ՝ թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում սկսել է ցամաքային գործողություններ ինչպես քրդական ապստամբների, այնպես էլ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ, հայտնել է Թուրքիայի վարչապետի մամուլի ծառայությունը։

Թուրքական բանակը քրդական դիրքերի վրա հարձակում է գործում 2013 թվականից՝ քրդական ուժերի հետ հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ։

Back to top button