ԿարևորՀասարակություն
Գրիգոր եպիսկոպոս Գաբրոյանն ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկոս- պատրիարք


Գրիգոր եպիսկոպոս Գաբրոյանն ընտրվել է հայ կաթոլիկների առաջնորդ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկոս- պատրիարք։
Հոգեւոր նորըտիր առաջնորդի ձեռնադրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9- ին՝ Լիբանանում։ Ըստ Nouvelles d’Arménie— ի՝ նա կկրի «Կիլիկիայի հայերի կաթողիկոս- պատրիարլք» տիտղոսը։
Կաթոլիկ հայերի նոր հովվապետը ծնվել է 1934 թ. նոյեմբերի 15- ին Սիրիայում, Հալեպում, ձեռնադրվել է 1959- ի մարտի 28- ին, եպիսկոպոս նշանակվել 1977- ի հունվարի 3- ին եւ օծվել փետրվարի 13- ին։
Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս- պատրիարք Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ն մահացել էր հունիսի 25- ին։