ՄշակույթՑեղասպանություն 100

Ռուսերենով եւ գերմաներենով հրատարակվել են եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները

sonahakobyan

Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի է ունեցել  «Երկիրն է խոսում» թարգմանական ժողովածուների շնորհանդեսը: Ռուսերեն եւ գերմաներեն ժողովածուներն ընդգրկում են եղեռնազոհ 10 հեղինակի` Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի, Արտաշես Հարությունյանի գործերը:

Թարգմանական ժողովածուների տարբեր լեզուներով տպագրությնը նպատակն է աշխարհին ծանոթացնել եղեռնազոհ հայ գրողներին, նրանց ստեղծագործություններին, ներկայացնել հայ գրականության լավագույն նմուշները և պատմել Հայոց ցեղասպանության արհավիրքի մասին:

«Այս գիքրը վերցնելով ձեռքդ՝ երկու զգացում ես ունենում՝ մեծագույն ցավ ու տառապանք, որ կորցրել ենք այսպիսի մարդկանց, մյուս կողմից էլ հպարտություն, որ ունեցել ենք այսպիսի գրողներ: Այս ժողովածուն կարծես մի տեսակ հուշարձան, պանթեոն լինի. յուրօրինակ մի տեղ է, որտեղ մեր հեղինակներն իրենց տառապանքների, ցավերի, ուրախության, գրականության մասին զրույց են բացել», ժողովածուների շնորհանդեսին ասել է Ժողովածուների առաջաբանի հեղինակ Վազգեն Գաբրիելյանը:

Ժողովածուների հրատարակումն այնպիսի արձագանք է ունեցել, որ, ինչպես նշեց ԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, այս հրատարակությունը կշարունակվի։

Ցուցադրել ավելի
Back to top button