Միջազգային

Նորմանդական քառյակը կրկին քննարկել է Դոնբասի իրավիճակը

Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը հերթական հեռախոսզրույցն են ունեցել Դոնբասի իրադարձությունների եւ Մինսկի համաձայնությունների իրականացման շուրջ։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ գոհունակություն է հայտնվել, որ Դոնեցկի եւ Լուգնասկի ինքնահռչակ հանրապետությունների՝ 100 մմ- ից փոքր տրամաչափով սպառազինությունները շփման գծից հետ քաշելու որոշուման կապակցությամբ։

Պուտինը կրկին Կիեւի եւ ինքնահռչակ հանրապետությունների միջեւ ուղիղ երկխոսության կոչ է արել։ Նա նաեւ կոչ է արել «ուկրաինական կողմին հստակ հետեւել Մինսկի համալիր միջոցաոմների տառին եւ ոգուն»։

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն էլ՝ Պորոշենկոն «արձանագրել է Դոնբասում իրավիճակի վաթտարացումը, մասնավորապես՝ գրոհայինների կողմից հրաձգության ավելացումը։ Ուկրաինայի նախագահը նաեւ «ընդգծել է բոլոր պատանդների, այդ թվում Ռուսաստանի տարածքում պահվող՝ մասնավորապես Նադեժդա Սավչենկոյի, ազատ արձակման անհրաժեշտության մասին»։

Ցուցադրել ավելի
Back to top button