Հասարակություն

ՀՀ նախագահը ծանոթանում է Տավուշի սահմանամերձ համայնքների խնդիրներին

karenghazaryan

Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Տավուշի մարզում շարունակվում է։ Նախագահը մասնակցել է Բերդի քաղաքային հիվանդանոցի բացման արարողությանը, ապա եղել նաեւ սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում, մասնակցել համայնքի մսուր- մանկապարտեզի բացման արարողությանը,  որի կառուցումն սկսվել էր դեռ 1991 թվականին։

Չորաթան համայնքը նախագահի վերջին կանգառն էր։ Նա «Տավուշ տեքստիլ» ընկերության արտադրամասում ծանոթացավ ընկերության զարգացման հնարավորություններին, ներկա աշխատանքներին։

Կարեն Ղազարյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 16։00- ի թողարկման ընթացքում

Ցուցադրել ավելի
Back to top button