ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Հայոց ցեղասպաությունը ճանաչեց նաեւ Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը

Բելգիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 132 պատգամավորներից 124- ը, հայտնում է Արդարության եւ ժողովրդավարության եվրոպահայերի ընկերակցությունը։

Այս հունիսին Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը խորհրդարանում կառավարության անունից ընդունել էր Հայոց ցեղասրանությունը՝ հայտարարելով, որ 1915- 17 թթ, միջեւ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն ցեղասպանություն։

Բելգիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր 1998 թվականին։

Ցուցադրել ավելի
Back to top button