Միջազգային
Կրակոցներ կինոթատրոնում. կա 2 զոհ, 7 վիրավոր


ԱՄՆ Լուիզիանա նահանգի Լաֆայետ կինոթատրոնում ցուցադրության ժամանակ տղամարդը կրակ է բացել, որի հետեւանքով երկու մարդ սպանվել, առնվազն 7- ը վիրավորվել են։ Դրանից հետո նա կրակել է իր վրա, հայտնում է տեղական ոստիկանությունը։
Ըստ Բի Բի Սի- ի՝ ոստիկանությունն ահազանգն ստացել է տեղական ժամանակով ժամը 19։30- ին (Երեւանի ժամանակով 5։30)։
Ականատեսների վկայությամբ՝ կրակը բացվել է կինոցուցադրությունն սկսվելուց 20 րոպե հետո։ Կրակողը տարիքով սպիտակամորթ տղամարդ է եղել։