Միջազգային

Թուրքիան ոչ մեկի հետ չի համաձայնեցնի իր ռազմական գործողությունները Սիրիայում

Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի հետ սահմանին  ոչնչացրել են «Իսլամական պետության» դիրքերը, թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ, հայտարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Նրա խոսքով, Թուրքիայի սահմանի պաշտպանությունն ամենակարևորն է, և Անկարան այդ նպատակով պատրաստ է ցանկացած քայլի: Վարչապետը հայտարարել է նաև, որ Անկարան մտադիր չէ համաձայնեցնել որևէ մեկի հետ հնարավոր ռազմական գործողությունները Սիրիայում։

Հուլիսի 24-ի առավոտյան   Թուրքիայի ռազմաօդային ուժերը վերսկսել են «Իսլամական պետության» դիրքերի ռմբակոծությունը:Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր ոչնչացվել է ԻՊ ավտշարասյունը: Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Թուրքիան ահաբեկչական այս խմբավորման դեմ պայքարելու համար ԱՄՆ- ին է  տրամադրել է Ինջիրլիքի ռազմակայանը։

Ցուցադրել ավելի
Back to top button