ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բելգիական բանաձեւը

Թուրքիան Բելգիային նախազգուշացրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը լուրջ ազդեցություն կունենա երկկողմ հարաբերություններիվրա։ ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, թե Թուրքիան եւս մեկ անգամ անարդարացիորեն մեղադրվել է, «պատմական փաստերը խեղաթյուրել են, օրենքը՝ անտեսվել»։

Ըստ Անկարայի՝ այս որոշումը թուրքական ինքնությունը եւ պատմությունը վարկաբեկելու քարոզարշավի մաս է, որն սկսվել է 2015- ի սկզբին։

«Պետք է հասկանալ, որ այս եւ նման որոշումները ոչ մի կերպ չեն կարող նպաստել հայ- թուրքական հաշտեցմանը։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ որոշումը, որն անարդարացիորեն  վարկաբեկում է մեր պատմությունը եւ անտեսում պատմական փաստերն ու թուրք ժողովրդի հիշողությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Back to top button