Միջազգային

Թուրքիան ԱՄՆ- ին տրամադրում է բազա ԻՊ- ին հարվածելու համար

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են իրենց ռազմաօդային բազաներից մեկը տրամադրել ԱՄՆ- ին «Իսլամական պետության» դիրքերին հարվածելու նպատակով, Բի Բի Սի- ին հայտնել են ամերիկացի մի քանի անանուն պաշտոնյաներ։

Նման համագործակցության շուրջ պայմանավորվածությունը կայացել է չորեքշաբթի օրը ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո։

Խոսքը կարող է լինել «Ինջիրլիք» ռազմական օդանավակայանի մասին, որը գտնվում է Սիրիայի սահմանին մոտ։ Երեկ թուրք- սիրիական սահմանին տեղի է ունեցել բախում թուրքական բանակի եւ «Իսլամական պետության» միջեւ։

Ցուցադրել ավելի
Back to top button