Տնտեսական

Ե՞րբ կբացվի Դվին հյուրանոցը

arminegevorgyan

Ե՞րբ շահագործման կհանձնվի Դվին հյուրանոցը,արդյոք սեփանակատերը կատարո՞ւմ է օրենքով ստանձնած պարտավորությունները: Պետական գույքի կառավարման վարչության պատասխանները հուսադրող են. թեկուզ մեկ տարի ուշացումով, բայց մենք կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան հինգ աստղանի հյուրանոց: 

Դվին» հյուրանոցը 1,5 հեկտար տարածքով 2003թ.-ին 3 մլն դոլարով վաճառվեց «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը: Գնորգը խոստացել էր 5 տարում կառուցել 5 աստղանի հյուրանոց՝ ներդնելով առնվազն 30 մլն դոլար:

«Դվին» հյուրանոցում ներդրումներ չանելու դեպքում պետությունն այն կարող է վաճառել: Այս տարի էլ հյուրանոցի սեփականատիրոջ հետ կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ գնորդը պարտավորվեց 2016-ին ավարտել հյուրանոցի հիմնանորոգման աշխատանքները եւ պարտավորվեց ` 13.5 մլն դոլարի ներդրումներ իրականացնել:

Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ,որ Դվինը կարևորագույն նախագծերից մեկն է ու կառավարման վարչությունը հետևում է այնտեղ իրականացվող ներդրումների ընթացքին: Մամուլում հայտնված այն հրապարակումները, թե սեփականատերը չի կատարում իր պարտավորությունները, Աշոտ Մարկոսյանը չի հաստատում՝ արտաքին տեսքից էլ երևում է,որ այնտեղ մեծ ծավալի շինարարություն է իրականացվում:  Սեփականատերը 2014 թ. ստանձնած պարտավորությունները կատարել է:

Աշոտ Մարկոսյանը, սակայն, նշում, էոր մենք պետք է ըմբռնումով մոտենանք այն հարցին, որ այսօր ներդրումներ կատարելը բավականին դժվարացել է:ու այստեղ առավել կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան  հինգ աստղանի հյուրանոց և մեկ տարի ուշ շահագործման հանձնվելու դեմքում այն ճակատագրական դեր չի կարող ունենալ Հայաստանի տնտեսություն համար,քանի որ վերջնական նպատակը ներդրումներից արդյուքն ստանալն է:

Կառավարման վարչության պետի տեղակալը չի թաքցնում, որ ինչ-ինչ պատճառներով որոշակի ձգձգումներ են եղել, ֆինանսական դժվարություններ ու վնասներ, բայց կարեւոր է, որ սեփականատերը չի հրաժարվել այդ ծրագրից և ավելին՝ խոստացել է ավելի մեծ ներդրումներ կատարել: Կառավարություն էլ գնացել է ժամկետների հետաձգման քայլին, որ գործնակում ցույց տա, թե ինչպես է պետությունը համագործակցում ներդրողների հետ: «Կառավարությունը միշտ ներողամիտ է եղել ներդրողների նկատմամբ ,ամեն կերպ նրանց աջակցել ու խրախուսել է, քանի որ աշխարհում շատ երկրներ կան ներդրումներ իրականացնելու համար։ Այս դեպքում այնպես պետք է անենք ,որ ներդրումներ իրականացվեն Հայաստանում»։

Աշոտ Մարկոսյանը նկատում է, որ չնայած կառավարությունը ներողամտություն ցուցաբերում է,բայց վերջին տարիներին նոր կնքվող պայմանագրերը սեփակատարերի հետ առավել խիստ չափորոշիչներով են օժտված. Այսինքն՝ առավել հստակ են ուրվագծված իրավունքներն ու պարտականությունները: Նման խստությունները և հետևողականությունը բերում են նրան, որ պետական բյուջե ավելի շատ գումարներ են մուտք գործում:

Աշոտ Մարկոսյանը նկատում ,է որ մեկ տարի առաջ ձևավորված կառավարության գործունեության ընթացքում պետական գույքի կառավարման վարչությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Մշակվել է ոլորտի կառավարման միասնական քաղաքականությունը, կառավարության գործունեության ծրագրի իրականացման արդյունքում ավելի տեսանելի դրական տեղաշարժեր են նկատվել համակարգում: Մասնավորապես, պետական գույքի օտարման, մասնավորեցման, վարձակալության տարբեր գործարքներից պետական բյուջե մուտք է գործել 2 մլրդ դրամ։

Օրինակ, բջջային կապի օպերատորների տեղադրած ալեհավաքներից միայն 2014 թ մուտքագրվել է 4 մլն 414 հազար դրամ՝ ընդամենը երկու ամսում, այնինչ նախկինում բազմապատիկ քիչ էր: Այս տարվա տվյալներով՝ ամսական կտրվածքով արդեն 7 մլն դրամ է մուտք գործել բյուջե: Ի դեպ պայմանագրերը կնքվում են 5-10 տարի ժամանակահատվածով ու առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է մոտ մեկ մլրդ դրամի մուտք պետական բյուջե:

Աշոտ Մարկոսյանը նշում է նաև, որ պետական գույքի կառավարման օրենքի ընդունումը կարծես նոր շունչ հաղորդեց ոլորտի զարգացմանը:  Այս կառուցն այլևս չի ընկալվում միայն վաճառող կառույց: Եվ ի  տարբերություն մասնավոր հատվածի, որի գերնպատակը շահույթ ստանալն է,ապա պետական համակարգը չբացառելով շահույթի ստացումը` միջավայր է ստեղծում շուկայական հարաբերությունների զարգացման ու խորացման համար ու նաև սոցիալական խնդիրներն լուծում։

Ցուցադրել ավելի
Back to top button