Միջազգային

Բուլգակովի «Շան սիրտը» երեխաները չեն կարող կարդալ, կարծում են ռուս դատախազները

Ռուսաստանում Զլաուստայի դատախազությունն անթույլատրելի է համարել մինչեւ 12 տարեկան երեխաներին Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպը կարդալը։

Մինչեւ 16 տարեկաններին չի կարելի կարդալ «Հազար ու մեկ գիշեր» արաբական հեքիաթները, իսկ ֆրանսիացի Աննա եւ Սերժ Գոլոնների «Անջելիկա» վիպաշարը կարելի է կարդալ միայն չափահասներին։ Նման եզրահանգման դատախազությունը եկել է՝ ուսումնասիրելով «Գորնի» մանկական առողջարարական ճամբարի գրադարանկ, հայտնում է Znak.com— ը։

Ճամբարի ղեկավարությանը հանձնարարվել է գրադարանից հանել այն գրքերը, որոնք ունեն տարիքային սահմանափակում։

Ցուցադրել ավելի
Back to top button