ԿարևորՔաղաքական

ՄԽ ռուս համանախագահը բանակցային գործընթացին նայում է զգուշավոր լավատեսությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հուսով է, որ ղարաբաղյան հարցով բանակցային գործընթացը կակտիվանա: «Երևանում Հայաստանի նախագահի և ատաքին գործերի նախարարի հետ կայացած հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ընթացիկ իրավիճակը բանակցային գործընթացում, ինչպես նաև իրավիճակը սահմանին և շփման գծում: Ընթացիկ իրավիճակը քննարկել ենք նաև այսօր՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է ռուսաստանցի համանախագահը:

Պոպովը դժվարացել է նշել, թե երբ կկայանան ղարաբաղյան հարցով հաջորդ հանդիպումները և ընդգծել է, որ բանակցային գործընթացին վերաբերվում է զգուշավոր լավատեսությամբ: «Չգիտեմ, կկայանա՞ արդյոք օգոստոսին հանդիպում, թե՞ ոչ, քանի որ արձակուրդների շրջան է:Հուսով ենք՝ հանդիպումները կշարունակվեն սեպտեմբերին»,- ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button