ԿարևորՏնտեսական

Հայաստանը Եվրասիական հիմնադրամից կստանա 300 մլն դոլարի վարկ

Կայունացման եւ զարգացման եվասիական հիմնադրամը, որտեղ Ռուսաստանն ունի ամենամեծ մասնաբաժինը, Հայաստանին կտրամադրի 300 մլն դոլարի արտոնյալ վարկ, հայտնել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։ Ըստ ՏԱՍՍ- ի՝ Հայաստանի հայտը եղել է ավելի մեծ գումարի համար։

«Սկզբունքորեն, հիմնադրամի խորհուրդը, որի նիստը եղել է վերջերս, վարկի տրամադրման քաղաքական որոշում արդեն ընդունել է»,- ասել է Ստորչակը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարկավորման համար կիրառվելու են ստանդարտ պայմաններ։ «Որքան ես եմ հասկանում, այն տարեկան 1 տոկոսի շրջանակներում է»,- ասել է փոխնախարարը։

Այս հիմնադրամից առաջինը վարկն ստացել է Բելառուսը 760 մլն դոլարի չափով։

Ցուցադրել ավելի
Back to top button