Հասարակություն
Հակառակորդը երեկ եւ այս գիշեր հրադադարը խախտել է 130 անգամ


Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը ևանհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների: