Միջազգային

Կոնգրեսը կանի հնարավորը Իրանի հետ գործարքը չեղյալ համարելու համար, ասել է խոսնակ Բեյները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական Ջոն Բեյները հայտարարել է, որ կոնգրեսականները կանեն «ամեն հնարավորը», որպեսզի մերժեն իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների վավերացումը։

«Օրենսդիրները այսօր կտան կոշտ հարցեր նախագահի թիմին։ Սա վատ գործարք է, որն սպառնում է ամերիկյան ժողովրդին, եւ մենք կանենք հնարավորինը, որպեսզի կանգնեցնենք այն»,- Բեյների խոսքն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Ամերիկյան իշխանական վերնախավում երրորդ տեղի գրավող գործիչը կարծում է, որ Կոնգրեսը դեմ կքվեարկի պայմանագրի վավերացմանը։ Նա նաեւ համոզված է, որ Իրանի հետ համաձայնություններն աշխարհում միջուկային սպառազինությունների մրցավազքի կհանգեցնի։

Ցուցադրել ավելի
Back to top button