Հասարակություն

ԼՂՀ նախագահը հետեւել է Քաշաթաղում ջրամբարի կառուցման աշխատանքներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին այցելել է Քաշաթաղի շրջան ու տեղում ծանոթացել Հագարի եւ Աղավնո գետերի միախառնման տեղում կառուցվող նոր ջրամբարի աշխատանքներին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է ջրամբարի նշանակությունը շրջանում գյուղատնտեսության զարգացման գործում` հավելելով, որ դրա շահագործումը կնպաստի ոռոգելի տարածքների ընդլայնմանը եւ էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը:

Նա երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին` նախագծի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանն ունի ջրային լուրջ պաշարներ, եւ այսուհետ էլ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դրանց օգտագործմանը` հետեւելով շրջակա միջավայրի պահպանման բոլոր նորմերին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button